Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը նոյեմբերի 18-ին ժամանել է Բաքու՝ մասնակցելու մերձկասպյան պետությունների ղեկավարների գագաթաժողովին:

Ռուսաստանի նախագահին դիմավորել են Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յաղուբ Էյուբովն ու այլ անձինք:

Ինչպես արդեն նշել է NEWS.am-ը, նոյեմբերի 18-ին Բաքվում մեկնարկում է Մերձկասպյան երկրների ղեկավարների գագաթաժողովը: Գագաթաժողովին մասնակցելու են Ադրբեջանի, Ղազախստանի, Իրանի, Ռուսաստանի եւ Թուրքմենստանի նախագահները:

Բաքվում Մեդվեդեւը հանդիպելու է Իլհամ Ալիեւին՝ քննարկելու Կասպից ծովի եւ ղարաբաղյան հարցերը:

ՌԴ նախագահը հանդիպում կունենա նաեւ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հետ, իսկ գագաթաժողովի շրջանակներում առանձնազրույց կունենա Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի հետ: