Ռուսաստանը պատրաստ է հետայսու եւս նպաստել Ադրբեջանի եւ Հայաստանի հարաբերությունների եւ ղարաբաղյան կարգավորման զարգացմանը: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպմանը:
«Ռուսաստանը պատրաստ է ջանքեր գործադրել տարածաշրջանում անվտանգության ապահովման համար, օգնելու է Ադրբեջանի եւ Հայաստանի հարաբերությունների զարգացմանը»,- ընդգծել է Մեդվեդեւը եւ հավելել. «Վերջին շրջանում որոշակի քայլեր են արվել. համաձայն եմ, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը ընկած է միջազգային իրավունքի հարթության վրա: Համապատասխան աշխատանքը տարվում է բոլոր ուղիներով»- հավելել է նա:
Խոսելով երկկողմ համագործակցության մասին՝ ՄԵդվեդեւը նկատել է, որ «լավ զարգանում են շփումները կառավարությունների, հասարակական կառույցների , բիզնեսի ուղղությամբ»:



























