Այսօր, սեպտեմբերի 7-ին կարող է սկսվել Ռուսաստանի տարածքով ԱՄՆ զորքերի ու ռազմական բեռների օդային փոխադրումը Աֆղանստան։ Ինչպես տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը՝ վկայակոչելով Պենտագոնի աղբյուրը, հուլիսի սկզբին Մոսկվայի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի նախագահների ձեռք բերած պայմանավորվածության համաձայն, ԱՄՆ-ը կարող է իրականացնել տարեկան մինչեւ 4,5 հազար տարանցիկ թռիչքներ։ Այսպիսով, օրական ՌԴ-ի տարածքով կթռչեն ամերիկյան ռազմա-տրանսպորտային տասնյակից ավելի ինքնաթիռներ։ Ընդ որում ԱՄՆ-ը լիովին ազատվում է տարանցման գումարների վճարից։ Տարանցման նոր երթուղիները Միացյան Նահանգների կառավարությանը թույլ կտան խնայել տարեկան մինչեւ 133 մլն. դոլար՝ վառելիքի, սպասարկման եւ տրանսպորտային այլ ծախսերի տեսքով։
Տեղադրություն




























