Հայաստանի եւ Ուկրաինայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Կոնստանտին Գրիշչենկոն նոյեմբերի 18-ին հեռախոսազրույց են ունեցել։

Կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ համագործակցության, Աստանայում դեկտեմբերի 1-2-ին կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովի շուրջ։

Էդվարդ Նալբանդյանն իր գործընկերոջը տեղեկացրել է ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցությունների ներկա ընթացքի մասին։ Ուկրաինայի ԱԳ նախարարն իր հերթին հույս է հայտնել, որ բոլոր կողմերի համար ընդունելի լուծումը տարածաշրջանին կայունություն եւ բարգավաճում կբերի։

Գրիշչենկոն նաեւ հայտնել է, որ Ուկրաինան սատարում է ղարաբաղյան հակամարտության միջնորդների ջանքերին։