Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հիմնադրման 20-ամյա հոբելյանի կապակցությամբ ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը գրել եւ հրատարակել է «Օլիմպիական Հայաստան» գիրքը: Այն նպատակ ունի ընթերցողին ծանոթացնել Օլիմպիական խաղերի հին ու արդի պատմությանը: Գրքում տրվում են ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի ստեղծման եւ զարգացման ուղղությունները հին աշխարհի պետություններում եւ հին Հայաստանում: Ներկայացված են հայ մարզիկների հաղթանակները անտիկ եւ ժամանակակից օլիմպիական խաղերում: