Չինաստանի Սինցզյան Ույգուրական ինքնավար շրջանի իշխանությունները անունների ցուցակ են կազմել, որոնցով երեխաների անվանակոչումն արգելվում է:

Արգելվում են մուսուլմանական կրոնի հետ կապված անունները՝ Իսլամ, Ղորան, Սադամ, Մեքա, հայտնում է  The Guardian-ը:

Նման անուններ կրող նորածինները առողջապահության եւ կրթության պետական համակարգին հասանելիություն չեն ունենա:

Սինցզյանում է բնակվում երկրի 23-միլիոնանոց համայնքի գրեթե կեսը:

Նախկինում այս շրջանի իշխանությունները պայքար են ծավալել կրոնական ծայրահեղականության դեմ՝ մասնավորապես կանանց արգելելով նիկաբ հագնել, իսկ տղամարդկանց՝ «ոչ տիպիկ մորուք» պահել:

Արգելված անունների ամբողջական ցուցակը դեռեւս հրապարակված չէ, սակայն արդեն հարուցել է իրավապաշտպանների քննադատությունը: Human Rights Watch կազմակերպության չինական բաժանմունքի տնօրեն Սոֆի Ռիչարդսոնը հայտարարել է, որ նման միջոցառումները հավատի եւ արտահայտման ազատության իրավունքների «աղաղակող խախտում» են: