ԱՄՆ-ի եւ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների միանշանակ դիրքորոշումը՝ ազատ արձակել բլոգերներ Էմին Միլլիին եւ Ադնան Հաջիզադեին, ստիպել է Բաքվին փոխզիջման գնալ:
Նոյեմբերի 19-ին Սալյանի շրջանային դատարանը, քննարկելով Էմին Միլլիի բողոքը, որոշում է կայացրել նրան վաղակետ ազատ արձակել:
Դատարանը որոշել է պատժաժամկետի մնացած մասը փոխարինել պայմանականով: Մեկ օր առաջ Բաքվի վերաքննիչ դատարանը նման որոշում էր կայացրել Ադնան Հաջիզադեի նկատմամբ:
Ադնան Հաջիզադեն եւ Էմին Միլլին ձերբակալվել էին անցած տարվա հուլիսի 8-ին: Նրանց նկատմամբ խուլիգանության մեղադրանք էր առաջադրվել: Հաջիզադեն եւ Միլլին դատապարտվել էին 2 եւ 2,5 տարվա ազատազրկման:





























