Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը մեկնել է Պորտուգալիա՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթաժողովին, որը կայանալու է Լիսաբոնում: Այդ մասին հայտնում է ադրբեջանական «ԱզերԹաջ» պետական գործակալությունը:
ՆԱՏՕ-ի գագաթաժողովին, որ կայանալու է նոյեմբերի 19-20-ին, ներկայացվելու է Հյուսիսատլանտյան պայմանագրի նոր ռազմավարական հայեցակարգը:
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին նախատեսվում է 27 պետությունների ղեկավարների մասնակցությունը:





























