Հայաստանը ներկայացնող 9 մարզիկներից իրենց ելույթները շարունակում են միայն 3-ը: Մյուս 6 բռնցքամարտիկներն ավարտել են ելույթները՝ չհասնելով 1/8-րդ եզրափակիչ:

1/8 եզրափակիչում են հայտնվել 48 կգ քաշային Հովհաննես Դանիելյանը, 57 կգ քաշային Ազատ Հովհաննիսյանը եւ 75 կգ քաշային Անդրանիկ Հակոբյանը:

Դանիելյանը 1/8 եզրափակիչում հանդիպելու է հարավաֆրիկացի Լեբոգանգ Պիլանի, Հովհաննիսյանը՝ իտալացի Ալեսիո դի Սավինյոյի, Հակոբյանը՝ իռլանդացի Դարրեն Օ'Նիլի հետ:

Մնացած 6 բռնցքամարտիկները, այդ թվում՝ 2008թ. Օլիմպիադայի բրոնզե մրցանակակիր Հրաչիկ Ջավախյանը, պարտություն են կրել նախնական փուլերում կամ 1/16 եզրափակչում: