Որոշումը ավելի քան մեկ տարով հետաձգելուց հետո ՀԱՊԿ-ը այնուամենայնիվ կազմակերպության նոր գլխավոր քարտուղար է նշանակել Հայաստանի նախկին բարձրաստիճան զինվորականին։ Սակայն արդյոք դա կհանգեցնի տեղաշարժի դեպի Երեւանի շահերի կողմը՝ հայտնի կդառնա ապագայում, գրում է վերլուծաբան Ջոշուա Կուչերան Eurasianet.org–ի համար իր հոդվածում։
Նրա խոսքով Յուրի Խաչատուրովի նշանակումը վերջ է տվել այն երկարատեւ պատմությանը, որը սկսվել էր դեռ 2015-ին, երբ ՀԱՊԿ-ը հայտնել էր, որ ըստ ռոտացիոն այբուբենային կարգի՝ ՆԻկոլայ Բորյդուժային փոխարինելու է ծագումով հայ գլխավոր քարտուղար։ Ադ որոշումը մի քանի անգամ հետաձգվել է, ինչը բացի ամենայնից արդյունքն էր «Ղազախստանի ու Բելառուսի պասիվ ագրեսիվ ջանքերի,գուցե Ադրբեջանի ազդեցության տակ»
Հեղինակը նշում է, որ որոշ փորձագետների կարծիքով այդ որոշման հետաձգումը կապակցված էր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, ու ի վերջո նշանակումն արվել է Մոսկվայի կողմից Մինսկին տրամադրված մեկ միլիարդ վարկից հետո։
Կուչերան հարց է բարձրացնում՝ արդյոք Հայաստանի ներկայացուցչի նշանակումը կփոխի կազմակերպության քաղաքականությունը, քանի որ ՀԱՊԿ-ը պետք է գործ ունենա ղարաբաղյան հակամարտության հետ։ Նա շեշտում է, որ Հայաստանի ՊՆ ղեկավարը, բացի ամենայնից, նաեւ հայտնել է, որ Խաչատուրովը գործելու է ոչ թե որպես Հայաստանի քաղաքացի, այլ որպես միջազգային մակարդակի պաշտոնական դեմք։ «ՀԱՊԿ գործունեությունը թափանցիկ չէ, այնպես որ պարզ չէ, թե որքանով մեծ է գլխավոր քարտուղարի ազդեցությունը։ Կարևոր որոշումները պետք է ընդունվեն բոլոր անդամների համաձայնությամբ, բայց այդ դեպքում պետք է պատճառ լինի, թե ինչու էր ավելի քան տասը տարի անվտանգության ծառայության ռուս սպան գլխավոր քարտուղարի պաշտոնում », գրում է Կուչերան։
Ակնհայտ է, որ Խաչատուրովի պաշտոնակալությունից հետո, որը տեղի կունենա մայիսի 2-ին, ՀԱՊԿ-ին ուշադիր հետեւելու են՝ որպեսզի հայտնաբերեն կազմակերպության քաղաքականության փոփոխության նշաններ։




























