Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության, ամոբղջ աշխարհում A(H1N1) վիրուսով վարակվածների թիվը հասել է 254 հազարի, որոնցից 2 837-ը մահացել են։ Նկատենք, սակայն, որ խոսքն ընդամենը լաբորատոր գրանցվածների մասին է, իսկ դրանից ավելի շատ մարդիկ կան, որոնք վարակված են, բայց լաբորատոր գրանցված չեն։ Ներկայումս, ըստ ԱՀԿ-ի, սպասվում է խոզի գրիպի երկրորդ ալիքը, որը ամենից շատ զգալի կլինի ամերիկյան աշխարհամասում:

Ինչ վերաբերում է Եվրոպային, ապա այստեղ A(H1N1) վիրուսով վարակման դեպքեր գրանցվել են եվրոպական 53 երկրներից 48-ում:

Ի դեպ, խոզի գրիպով վարակվել են նաեւ թուրքական «Կեչիորենսպոր» թիմի 6 ֆուտբոլիստներ: Թուրքական «NTV» հեռուստաընկերության տեղեկացմամբ, թուրք ֆուտբոլիստները վարակվել են բուլղարական Վարնա քաղաքում, նախընտրական խաղեր անցկացնելու ընթացքում: Հիվանդության նախանշանները նրանց մոտ հայտնաբերվել են Թուրքիա վերադառնալուց հետո, և նրանց միանգամից տեղափոխել են հիվանդանոց: