Ամերիկյան ՌՕՈՒ-ը մտադիր են մայիսի 3-ին իրականացնել Minuteman III միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի փորձնական արձակումը, հայտնել է Fox News–ը՝ վկայակոչելով ամերիկյան պաշտոնատար անձանց։
Ամերիկյան ՌՕՈՒ-ը նախորդ արձակումը իրականացրել են ապրիլի 26-ին՝ Քալիֆորնիայի Վանդենբերգ ավիաբազայից, հրթիռի մարտագլխիկները հասել էին Քվաջալեյն կղզիների հրաձգարան։ Նոր փորձարկումները իրականացվելու են նույն հարթակներից։




























