Մեկ մարդ է զոհվել ու երեքը վիրավորվել Թեքսաս նահանգի Օստին քաղաքի համալսարանի ուսանողական ավանի տարածքում տեղի ունեցած հարձակման հետեւանքով։ Օստինի ոստիկանությունը հայտնել է, որ դանակով զինված հանցագործը ձերբակալված է։
Հարձակման մանրամասները չեն հայտնում, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։
Օստինի համալսարանը բացվել է 1881-ին ո ւ հիմա յոթերորդ տեղն է զբաղեցնում ԱՄՆ-ում ուսանողների թվով։ Այնտեղ մոտ 50 հազար մարդ է սովորում։



























