Ստաֆորդշիրյան տերյեր տեսակի շունը հարձակվել է անպաշտպան պուդելի ու նրա տարեց տիրոջ վրա Մոսկվայի հյուսիսում։ Մարտական շունը, որի տերը այդ պահին նրա կողքին չէր, ատամներով կառչել է պուդելի վզից ու բաց չի թողել, փոխանցում է Life.ru-ն։
Տարեց մարդուն օգնության է շտապել անցորդներից մեկը։ Երկու տղամարդիկ մի քանի րոպեում կարողացել են իրարից բաժանել շներին։ Անցորդին հաջողվել էր ձեռքով բացել ստաֆորդշիրյան տերյերի ծնոտը։ Իսկ վիրավորված պուդելին տերը տուն է տարել։
Նախնական տվյալներով պուդելը սատկել է։ Իրավապահները աշխատում են այն տղամարդու հետ, որն առանց հսկողության էր թողել իր մարտական շանը։




























