Այս պահին չկան պայմաններ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ու Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հանդիպման համար։

Նման հայտարարություն է արել Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Շոն Սփայսերը։ «Եթե Փհենյանը շարունակի իր վարքագիծը, այդ պայմանները չեն հայտնվի»,- ճշգրտել է նա, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Մենք պետք է տեսնենք, որ նրանց սադրիչ վարքագիծը արագ վերանում է»,- ասել է Սփայսերը։ «Պարզ է, որ առայժմ նման բան տեղի չի ունենում»,- հավելել է նա։

«Չեմ կարծում, որ դա տեղի կունենա մոտ ժամանակներս»,- ամփոփել է Սփայսերը։

Ավելի վաղ, մայիսի 1-ին, Թրամփը հայտնել է, որ պատրաստ է անձամբ հանդիպել Կիմ Չեն Ընի հետ։ Դրա համար, Սպիտակ տան ղեկավարի խոսքով, անհրաժեշտ են հարմար պայմաններ։