ԱՄՆ վարչակազմը Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման ֆինանսավորման առաջարկը կներառի 2018 թվականի ֆինանսական տարվա բյուջեում, որն սկսվում է հոկտեմբերի 1-ից: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան բյուջետային վարչության տնօրեն Միք Մալվեյնին, հողորդում է ՌԻԱ Նովոստին:

Ապօրինի միգրանտների դեմ պայքարի նպատակով կառուցվելիք պատը Դոնալդ Թրամփի նախընտրական կարեւոր խոստումներից էր:

«Մենք 2018 ֆինանսական տարվա բյուջեում ընդգրկում ենք պատի կառուցման համար միջոցներ հատկացնելու առաջարկը: Այն առաջնային է նախագահի համար»,- ճեպազրույցում ասել է Մալվեյնին:

Նրա խոսքով՝ փաստաթղթի նախագիծը կներկայացվի մայիսի վերջին: Ներկայումս Թրամփի հրամանների հիման վրա պատի կառուցման նախապատրաստական աշախատնքներ են իրականացվում: Նախագծի ընդհանուր արժեքը կարող է կազմել 12-15 մլրդ դոլար: