Լոնդոնի եւ Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գները նվազում են: Այս մասին գրում է Gazeta-ն:

Նյույորքյան ապրանքային բորսայում (NYMEX) թեթեւ տեսակի WTI նավթի հունիսի ֆյուչերսները նվազել են 0.23%-ով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 48.73 դոլարի:

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի հուլիսի մատակարարումների ֆյուչերսները նվազել են 0.10%-ով եւ հասել 51.47 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: