Եգիպտոսի ՆԳՆ երեք աշխատակից է զոհվել եւ հինգը վիրավորվել են անհայտ անձանց կողմից մայրաքաղաք Կահիրեում ոստիկանական անցակետի հարձակման հետեւանքով: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն` վկայակոչելով «Էլ Ահրամ» պարբերականի պորտալին:
Լրատվամիջոցների զրուցակցի տվյլաներով` միջադեպը տեղի է ունեցել Կահիրեի Մադինաթ ան Նասր շրջանում` օղակաձեւ ավտոճանապարհի մոտ: Անհայտ անձինք երկու ավտոմեքենայով մոտեցել են խաչմերուկը հսկող ոստիկաններին եւ նրանց հրազենով գնդակահարել:




























