Երեւանում, այսօր՝ մայիսի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 08։00-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ Ոստիկանության ակադեմիայի դիմաց, բախվել են Opel մակնիշի 34 ՍZ 533 համարանիշի եւ Ford Transit մակնիշի 35 AT 052 համարանիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, բախման հետեւանքով Ford-ը կողաշրջվել է։
Փրկարարներն ու ճանապարհային ոստիկանները քաղաքացիների օգնությամբ ուղղել են ավտոմեքենան, որից հետո հրշեջները կատարել են ճանապարհի լվացման աշխատանքներ։
Դեպքի վայր են ժամանել Երեւանի 1-03 շտապօգնության թիվ 74 բրիգադը, սակայն վարորդները տեղում բուժօգնություն ստանալուց հետո հայտարարել են, որ վնասվածքներ չեն ստացել ու հրաժարվում են բժշկական ծառայությունից։




























