Մոսկվան պատրաստ է Գերմանիային ահրաժեշտ աջակցություն ցուցաբերել՝ որպես «Մեծ քսանյակի» նախագահ: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ռուսական կողմը պատրաստ է գերմանական նախագահությանը (G20-ում) անհրաժեշտ աջակցություն ցույց տալ եւ նպաստել, որ Համբուրգում կայանալիք գագաթնաժողովն արդյունավետ անցնի, որ համաշխարհային տնտեսության եւ ֆինանսների առավել սուր խնդիրների վերաբերյալ կոնսենսուսով հայեցակարգային որոշումներ ընդունվեն»,- ասել է Պուտինը՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ բանակցություններից հետո: