Նոյեմբերի 19-ին Մինսկում կայացած Կարոլին Վոզնյացկի - Վիկտորիա Ազարենկո ցուցադրական-բարեգործական հանդիպումն ավարտվել է 6:3, 6:4 հաշվով: Հաղթել է Ազարենկոն: Հանդիպումից հետո կորտ է մտել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն եւ մի քանի րոպե թենիս է խաղացել Վոզնյացկու եւ Ազարենկոյի հետ: Լուկաշենկոն թենիսիստուհիներին նվիրել է սվին-դանակներ եւ հոկեյի մականներ: Վերջում բարեգործական աճուրդ է անցկացվել: Վաճառվել է Վոզնյացկու եւ Ազարենկոյի մարզական հանդերձանքը: Գումարը փոխանցվել է Բելառուսի մանկական օնկոլոգիական կենտրոնին:

Հասանելի է
русскийՏեղադրություն




























