Չինական CC Land հոլդինգը ձեռք է բերել Լոնդոնի ամենաբարձր Leadenhall Building երկնաքերը՝ 1,1 մլրդ ֆունտով (1,5 մլրդ դոլար), հայտնում է China Daily-ն:
«Նման քայլը պատճառաբանված է ներդրումների դիֆերսիֆիկացման ձգտմամբ՝ ինչպես ըստ տարածքային հայտանիշի, այնպես էլ բիզնես մոդելի յուրահատկության»,- գնումը այսպես են մեկնաբանել պարբերականի վերլուծաբանները:
Ակնկալվում է, որ վաձույթի հաշվին շենքը ընկերությանը 40,2 մլն ֆունտի (51,9 մլն դոլարի) եկամուտ կապահովի:
Երկնաքերի բարձրությունը 225 մետր է եւ վաճառքի է հանվել տիրոջ՝ British Land and Canada's Oxford Properties-ի 12,7 մլն ֆունտ (17,3 մլն դոլար) ժամկետանց պարտքերի պատճառով:
CC Land-ի կենտրոնակայանը գտնվում է Հոնկոնգում: Վերջին շրջանում հոլդինգը արտասահմանում անշարժ գույք ձեռք բերելու մի քանի գործարքներ է կնքել:



























