Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկը (ԵՆԱԲ) հավանության է արժանացրել Հնդկաստանի համար 160 մլն դոլար արժողությամբ վարկը՝ երկրի էներգետիկ ոլորտի զարգացման համար։ Այս մասին ասվում է բանկի մամուլի ասուլիսում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նշվում է, որ վարկը հատկացվում է Համաշխարհային բանկի հետ համատեղ։ Այն կծախսվի Հնդկաստանի Անդհրա Պրադեշ նահանգում էներգետիկ ոլորտի զարգացման վրա։
2017 թվականի մարտին ԵՆԱԲ-ն առաջին անգամ հավանության արժանացրեց ֆինանսական կառույցին 13 երկրների միանալը։ Առաջին ենթադրյալ անդամները բանկին կմիանան, երբ կավարտեն իրենց երկրների ներսում անհրաժեշտ ընթացակարգերն ու առաջին ներդրումը կանեն։



























