«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ Սեւանի ճանապարհային ոստիկանության հենակետի հետնամասում տեղի ունեցած վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 2-ին ժամը 20.00-ին դադարեցվել է Գեղարքունիքի մարզի` Սեւան քաղաքի` ներառյալ Գոմաձոր թաղամասի, Վարսեր, Գագարինավան, Ցամաքաբերդ գյուղերի, «Սեւան» Քրեակատարողական Հիմնարկի  ջրամատակարարումը: Նախատեսվում է ջրամատակարարումը վերականգնել մայիսի 3-ին ժամը 20.00-ին:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: