5,2 մագնիտուդով երկրաշարժ է եղել Չիլիի ափի մոտ՝ մայրաքաղաք Սանտյագոյից 575 կմ հեռավորության վրա, հաղորդել է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով ԱՄՆ Երկրաբանական ծառայության կայքը:
Զոհերի կամ ավիրածությունների մասին տեղեկություններ չկան:
Ստորգետնյա ցնցումը արձանագրվել է շաբաթ՝ Երեւանի ժամանակով ժամը 6:09-ին: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Լեբու քաղաքից 40 կմ դեպի հարավ, իսկ օջախը եղել է 10 կմ խորության տակ:




























