Մոնակոյում բնակելի անշարժ գույքն ամենաթանկն է աշխարհում։ 2016 թվականին կոսմությունում տնային տիրույթների միջին արժեքը մեկ քառակուսի մետրի համար հասել է ռեկորդային 41,4 հազար եվրոյի։ Վերջին 10 տարում կացարանի արժեքն աճել է 180 տոկոսով, հաղորդում, է Savills-ը։

Վերլուծաբանների տվյալներով՝ Մոնակոյի նորակառույցներում կացարանի միջին արժեքը 13,7մլն եվրո է կազմում։

 2016 թվականին կոմսությունում վաճառել են 553 անշարժ գույքի օբյեկտ, որոնցից միայն 33-ն է վերաբերվում է առաջնային շուկային։ Մեկ տարում գնորդները ձեռք են բերել 2,7 մլն եվրոյի կացարան։ 

Անշարժ գույքը թանկ է նաեւ Հոնքոնգում (39,1 հազար եվրո՝ միջինում մեկ քառակուսի մետրի դիմաց), Տոկիոյում (29,2 հազար եվրո՝ մեկ մետրի դիմաց), Լոնդոնում  (17,7 հազար), Նյու Յորքում (16,7 հազար)։