Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 19-ին հրամանագիր է ստորագրել Արմեն Դարբինյանին Հայաստանի կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից ազատելու մասին:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ հանրապետության ղեկավարի մեկ այլ հրամանագրով Գարեգին Մխիթարյանը նշանակվել է Հայաստանի կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ: