Կապի եւ հաղորդակցության նախարարությունն առաջարկում է  2019 թվականին ներդնել «գրին քարտի» ռուսական տարբերակը, գրում է «Իզվեստիա»  պարբերականը՝  վկայակոչելով «թվային տնտեսություն» նախագիծը:

«Գրին քարտը» կտրվի ռուսական ծագմամբ՝ բարձր որակավորում ունեցող արտասահմանցիներին, ովքեր ազատ տիրապետում են ռուսերենին: Նրանք կկարողանան աշխատել երկրի տարածքում:

Ինտերնետ օմբուդսմեն Դմիտրի Մարինիչեւի խոսքով՝ նման նախաձեռնությունը օգտակար կլինի Ռուսաստանի համար: