Ամերիկացի գրող Սթիվեն Քինգը Twitter-ի իր էջում հայտարարել է, որ այն փաստը, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի տիրապետության տակ են գտնվում միջուկային հրթիռների մեկնարկի կոճակները շատ ավելի սարսափելի է, քան թրիլեր եւ սարսափ ժանրում իր վեպերը, հաղորդում է Gazeta-ն։
«Այն, որ այդ տղայի մատը կարմիր կոճակին է, շատ ավելի սարսափելի է սարսափների ցանկացած պատմությունից, որը ես երբեւէ գրել եմ», — գրել է նա։
Գրողը նաեւ նշել է, որ թվիթերում Թրամփի գրառումները անձի նարցիսական խանգարման վառ օրինակ են։




























