Սաուդյան Արաբիայում նկարահանել են կանանց, որոնք առեւտրի կենտրոններից մեկում զեղչերի ժամանակ հագուստ էին գնում, գրում է Daily Mail–ը։

ՏԵսագրության մեջ երեւում է, թե ինչպես են կանայք ոգեւորված կախիչներից «խլում» վառ գույների հագուստը։ Երեւում է, թե ինչպես է կանանց հրմշտոցից կախիչն ընկնում։

Պարբերականը գրում է, որ դեռ պարզ չէ, թե որ խանութում է տեղի ունեցել այդ միջադեպը, սակայն տեսագրությունը հրապարակվել է մայիսի 4-ին։