Հաիթիում ՄԱԿ-ի դեսպանը հայտարարել է, թե իր ներկայացրած միջազգային կազմակերպությունը կստուգի տեղացիների բողոքները, թե խոլերայի պատճառը արտասովոր հանգամանքներն են:

Տեղացինեի խոսքով, ՄԱԿ-ի զինծառայողները, որոնց ռազմակայանը գտնվում է Հաիթիում, աղբը նետել են գետը, եւ առաջին վարակվածները հենց հարեւան բնակավայրի ապրողներն են:

Մինչեւ 2010թ. հոկտեմբեր Հաիթիում ոչ միայն խոլերայի, այլ համաճարակի որեւէ դեպք չի արձանագրվել:  Կղզում շշուկներ են տարածվում, որ խոլերայի մեղավորը նեպալցի զինվորներն են:

Վրդոված հաիթիցիները բողոքի լայնածավալ ցույցեր են անում: Վերջին տվյալներով խոլերայից զոհվածների թիվն անցել է 1200-ից: