Գերմանական mobile.de պորտալում հայտնվել է հայտարարություն՝ օգտագործված Lada 4×4 –ը 25 հազար եվյոյով վաճառելու մասին։ ex-roadmedia.ru -ի փոխանցմամբ, ներկա սեփականատերը լրջորեն արդիականացրել է մեքենան ու այն փորձարկել երկարատև ճանապարհորդության ժամանակ, գրում է Motor–ը։

Մեքենան պատրաստվել է գերմանական խանութի պատվերով ու ստացել Freestyle  նախդիրը։ Թափքը երկու գույն է ներկված, տեղադրված են BF Goodrich ամենագնացի անվադողեր։

Պիկապը ստացել է նաև լուսադիոդային առջևի օպտիկա, լրացուցիչ լույս առջևում ու ետևում։ Շարժիչը հարմարեցված է նաև գազով աշխատելուն։

Սեփականատերը բարելավել է նաև ինտերիերը, փոխելով ղեկն ու սարքավորումների պանելը, նաև տեղադրելով կաշվեպատ նստատեղեր։

Lada 4×4 Freestyle –ի սեփականատերը մեքենայով 14 օրում 7500 կմ է անցել ԵՄ վեց երկրներում ու Մարոկոյում։ Հիմա մեքենայի վազքը կազմում է 12 հազար կմ։