Իրանը հակահրթիռային C-200 համալիրների հաջող փորձարկումներ է անցկացրել՝ «Երկնքի պահապաններ» հնգօրյա զորավարժությունների վերջին օրը, հաղորդում է Press TV-ն:

Բրիգադային գեներալ Մոհամմադ Հասան Մանսուրիանը հայտնել է, որ C-200 համալիրները ոչնչով չեն զիջում ռուսական C-300-ներին:

Նշենք, որ Ռուսաստանի եւ Իրանի հարաբերությունները բարդացել են այն բանից հետո երբ Մոսկվան աջակցեց ՄԱԿ ԱԽ-ի բանաձեւերին, իսկ ապա հրաժարվեց ԻՐանին վաճառել C-300 համալիրները: