Հարվային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին մտադիր է նոյեմբերի 21-ին այցելել Ադրբեջան։
Այցի ընթացքում Սեմնեբին կհանդիպի վերջերս ազատ արձակված երիտասարդ ակտիվիստներ Ադնան Հաջիզադեի եւ Էմին Միլլիի եւ նրան ընտանիքների հետ։ Բացի այդ, Սեմնեբին մտադիր է շաբաթվա վերջին վերադառնալ Բաքու եւ հանդիպումներ անցկացնել ադրբեջանական կառավարության եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, գրում է ադրբեջանական Trend գործակալությունը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Ադնան Հաջիզադեն եւ Էմին Միլլին ձերբակալվել էին անցած տարվա հուլիսի 8-ին: Նրանց նկատմամբ խուլիգանության մեղադրանք էր առաջադրվել: Հաջիզադեն եւ Միլլին դատապարտվել էին 2 եւ 2,5 տարվա ազատազրկման:
Միջազգային կազմակերպությունները մեկ անգամ չէ, որ Ադրբեջանի ղեկավարությանը կոչ էին արել ազատ արձակել ձերբակալված բլոգերներին եւ լրագրող Էյնուլլա Ֆաթուլլաեւին։





























