Երեւան-Արտաշատ բետոնե մայրուղին ամբողջությամբ կբացվի մայիսի 25-ին: Մայիսի 5-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:

Նրա խոսքով՝ մայրուղու վրա շարունակվում է ուղեկամուրջների եւ անցումների (գյուղտեխնիկայի եւ անասնահոտի համար) վերանորոգումը: Որոշ տեղամասերում աշխատանքներն արդեն ավարտվել են, իսկ մյուսները կավարտեն արդեն մայրուղու վրա: Երկկողմանի երթեւեկությունը լիովին կվերականգնվի մայիսի 25-ին, այլ ոչ թե սեպտեմբերին, ինչպես նախկինում սպասվում էր:

Նշենք, որ «Հյուսիս-Հարավ» բետոնե մայրուղին կառուցվում է որպես արագընթաց մայրուղի՝ Իրանից մինչեւ Վրաստանի սահման: Դեռեւս լիովին պատրաստ չեն նույնիսկ առաջին 2 տեղամասերը՝ Երեւանից հյուսիս եւ հարավ (չնայած շինարարությունը սկսվել է 2012 թվականին):