Գեղարքունիքի մարզում, մայիսի 3-ին հերթական ծեծկռտուք-հաշվեհարդարն է տեղի ունեցել. ժամը 21։30-22։00-ն ընկած ժամանակահատվածում Վարդենիս քաղաքի՝ ժողովրդին հայտնի «Կալցեւոյի» մոտ դաժան ծեծի են ենթարկել Վարդենիս քաղաքի բնակիչներ՝ «Պարֆյումերիայի Հակոբ» մականվամբ Հակոբ Պետրոսյանին ու Հայկ Կարապետյանին։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, հաշվեհարդար տեսնողները եղել են Վարդենիսի բնակիչներ՝ «Անուշ» մականվամբ Անուշավան Անտոնյանը, եղբայրներ Մխիթար եւ Միքայել Խաչատրյանները, «Մրտո» մականվամբ Մարտին Հակոբյանը, Մեսրոպ Հակոբյանը, «Արա Մաշադու» մականվամբ Արա Գալստյանը, «Ապեր Մաշադու» մականվամբ Սարգիս Գալստյանը, «Դինջ» մականվամբ Կարեն անունով երիտասարդ եւ եւս մի քանի հոգի։
Ծեծի ենթարկվածներից Հ. Պետրոսյանը տեղափոխվել է Վարդենիսի հիվանդանոցից Երեւանի հիվանդանոց։
Աղբյուրի տվյալներով, մասնակիներից «Մրտո» մականվամբ Մ. Հակոբյանը տարիներ առաջ Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղում տեղի ունեցած սպանության գործով ներգրավված է որպես մեղադրյալ, իսկ Ս. Գալստյանը Վարդենիսում տեղի ունեցած մեկ այլ սպանության գործով կասկածյալ էր, հետո՝ մեղադրյալ, իսկ հետո արդարացվել էր:
Հաշվեհարդարը տեւել է 15-20 րոպե, մոտակայքում ծառայություն կատարող ոստիկանները չեն միջամտել եւ չեն փորձել կանխել ծեծկռտուքը։
































