Տրանսպորտի նախարարությունը հունիսի կեսին կպատրաստի միասնական ուղեւորային համակարգի եւ էլեկտրոնային տոմսի սխեման: Մայիսի 5-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:
Նրա խոսքով՝ դրա հետ մեկտեղ կօպտիմալացվեն մարզային ավտոբուսների երթուղիները, որոնք կընդգրկեն փոքր գյուղերը, որտեղ մասնավոր փոխադրողները հիմա չեն երթեւեկում: «Մենք երթուղիների ցանցի քննարկումններ ենք կատարել եւ այն ընդլայնել եւս 100-ից ավելի բնակավայրերով: Հիմա ուղեւորատար տրանսպորտ չունի միայն 90 բնակավայր, որոնց հարցը հետագայում կքննենք»,- նշեց նախարարը:




























