Սիրիայի ապաէսկալացման գոտիներում պոտենցիալ դիտորդների շրջանակը որոշված չէ, հարավում դա կարող էր լինել Հորդանանը: Այս մասին հայտարարել է Աստանայում Սիրիայի ճգնաժամի կարգավորման բանակցություններում ՌԴ նախագահի հատուկ բանագնաց Ալեքսանդր Լավրենտեւը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հինգշաբթի բանակցությունների մասնակիցները Սիրիայում անվտանգության 4 գոտիների ստեղծման մասին հուշագիր են ընդունել: Այն ստորագել են երաշխավոր երկներ ՌԴ-ի, Իրանի եւ Թուրքիայի ներկայացուցիչները:
«Որեւէ երրորդ երկրի կողմից դիտորդները, ապաէսկալացման գոտիների երկայնքով կազմակերպվող անվտանգության գծում նրանց մասնակցությունը դիտորդական առաքելությանը որոշվում է երաշխավոր 3 երկրների համաձայնությամբ»,- ասել է նա:
Ավելի վաղ Լավրենտեւը հայտնել էր, որ Ռուսաստանը պատրաստ է իր դիտորդներին ուղարկել Սիրիայի անվտանգության գոտիների շրջան, որոնց ստեղծման մասին հուշագիրն ընդունվել է Աստանայում, հնարավոր է նաեւ այլ երկրների մասնակցությունը, բայց միայն կոնսենսուսով, այսինքն՝ այդ որոշումը պետք է միաձայն ընդուվի Թուրքիայի, Ռուսաստանի եւ Իրանի կողմից:




























