ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու կապիտան Շիրազ Սահակյանի՝ վիրավորումներ ստանալու հանգամանքները:
ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ նախնական տվյալներով՝ 2017թ. մայիսի 4-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի հրաձգային գումարտակի վաշտի հրամանատար, կապիտան Շիրազ Սահակյանը զորամասի պաշտպանական շրջանում տեղակայված մարտական դիրքում ծառայության ժամանակ ականի պայթյունից ստացել է ձախ ոտնաթաթի եւ ձեռքերի ականապայթյունային վիրավորումներ եւ տեղափոխվել Բերդի զինհոսպիտալ:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Տավուշի մարզում մայիսի 4-ին ականի պայթյունից վիրավորված զինծառայող Շիրազ Սահակյանին այսօր կտեղափոխեն Երեւան: Նա երեկ Բերդի հոսպիտալում վիրահատվել է, ոտքը կտրել են, վիճակն այժմ կայուն է, կյանքին վտանգ չի սպառնում:
Նշենք, որ 48-ամյա զինծառայողն ամուսնացած է, երկու երեխաներն ուսանողներ են:



























