Կմնամ Հայաստանի նոր Կառավարությունում թե՞ ոչ, կորոշեն նախագահն ու վարչապետը։ Այս մասին մայիսի 5-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը։
Այդ պաշտոնական հարցում նախարարն իր անձնական վերաբերմունքը չդրսեւորեց։ «Թույլ տվեք չպատասխանել այդ հարցին՝ արդյոք ես ցանկանու՞մ եմ մնալ իմ պաշտոնին։ Դա կապված է երկրի իշխող կուսակցության ու ղեկավարության որոշումից։ Իսկ նախարարության ծրագրերն ամեն դեպքում չեն տուժի, քանի որ ստեղծվում եւ իրականացվում են թիմով», - նշել է Մարտիրոսյանը։
Հիշեցնենք, որ Հայաստանի նոր խորհրդարանը կհավաքվի մայիսի 18-ին, որից հետո կսկսվի նախարարների կաբինետի ձեւավորումը։




























