Դիեգո Մարադոնան այս օրերին Իսպանիայում է եւ այցելել է Մադրիդի Ռեալի մարզումը: Նա զրուցել է արքայական թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի նաեւ արգենտինացիներ Իգուաինի եւ Դի Մարիայի հետ: Մարադոնան հայտարարել է, որ Ռեալում հրաշալի մթոնոլորտ է եւ բոլոր ֆուտբոլիստները անհամբեր սպասում են յուրաքանչյուր մարզմանը: Մարադոնան վստահ է, որ հենց Մոուրինյոն է կարողացել թիմում մրցակցության ոգի մտցնել: Մարզումից հետո Մոուրինյոն Մարադոնային նվիրել է արքայական ակումբի մարզաշապիկը, իսկ վրան գրել է, թե անհարմար է զգում ինքնագիր տալ Դոն Դիեգոյին: Դու առաջինն ես աշխարհում եւ ես հիանում եմ քեզանով, գրել է Մոուրինյոն:

Հասանելի է
русский


























