«Ծառուկյան» դաշինքի շուրջ կատարվող իրադարձություններն արտացոլում են Հայաստանում գոյություն ունեցող իրականությունը: Այս մասին մայիսի 6-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ Ազգային ժողովի արդեն նախկին պատգամավոր Թեւան Պողոսյանը:

Նրա խոսքով` դա այն բացասական մշակույթի արտացոլումն է, որը կա մեզ մոտ: «Եթե դրանից դասեր քաղվեն, եւ սեպտեմբերին արդեն Հայաստանի ընտրական օրենսգրքում փոփոխություններ սահմանվեն, հնարավոր է, 2022 թվականին երկրում քաղաքական ընտրություններ տեղի ունենան»,-նշել է Թեւան Պողոսյանը:

Հիշեցնենք, որ «Ծառուկյան» դաշինքի կողմից պատգամավորի մանդատից հրաժարվելու վերաբերյալ 23 ինքնաբացարկ հայտնած պատգամավորներից 12-ը հրաժարվում են իրենց ինքնաբացարկի դիմումներից: