Հայաստանում հաջողվում է հավաքել աղբահանության վճարումների 40 տոկոսը : Այս մասին մայիսի 6-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը:
Աղբահանության համար Հանրապետության բյուջեից տարեկան 9 - 10 մլրդ դրամ է հատկացվում, որից 60 տոկոսը` պետական բյուջեից: Եթե այդ ցուցանիշը հասցվի գոնե 80 տոկոսի, բյուջեից լրավճար անհրաժեշտ չի լինի կամ կպահանջվի նվազագույն լրավճար, հավելել նա:
Հայաստանում մոտ երկու հազար աղբանոց կան, դրանց մեծամասնությունը տարերային է եւ ոչ այնքան աղբանոցներ են, որքան աղբակույտեր: Դրանց տեղական իշխանությունները չեն հետեւում:
«Մենք ուսումնասիրել ենք աղբահանության ծախսերն ու դուրս բերել միջինացված անհրաժեշտ ծախսերը», - հայտարարել է Լոքյանը: Այդ տվյալների հիման վրա նախարարությունը կհետեւի, թե արդյոք տեղական իշխանությունները չեն վատնում «աղբի» փողերը:




























