Պետական եկամուտների կոմիտեի ուսումնական կենտրոնի մաքսային հսկողության սարքավորումների մասնագիտացված լսարանը վերազինվել է ժամանակակից սարքավորումներով եւ ինտերակտիվ ծրագրերով:
ՊԵԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ «Արտահանման վերահսկում եւ սահմանների անվտանգություն» ծրագրի շրջանակում տրամադրվել է 25 համակարգիչ՝ լրացուցիչ լիցենզավորված, մասնավորապես բեռների, ուղեբեռների եւ բեռնատարների ռենտգենյան սկանավորմամբ ստացված պատկերների վերլուծության ծրագրերով:
Նոր ծրագրի մասնագիտական հմտություններին առավելագույն տիրապետելու նպատակով ՊԵԿ ուսումնական կենտրոնում մաքսային ծառայողների համար հատուկ դասընթացներ են կազմակերպվել:
Նրանք գործնականում ծանոթացել են նաեւ տեխնիկական այլ միջոցների, մասնավորապես թմրանյութ եւ պայթուցիկ հայտնաբերող սարքի, ռադիացիոն փեյջերի, փակ տարածքներում զննման համար նախատեսված տարբեր սարքավորումների կիրառման առանձնահատկություններին:




























