2017 թվականին Հայաստանը պլանավորում է ունենալ 3.2 տոկոս տնտեսական աճ, որովհետեւ կարծում է, որ 2017 թվականը պետք է լինի վերականգնման եւ կայունացման տարի: Այս մասին  emerging-europe.com-ի գլխավոր խմբագիր Էնդրյու Վրոբելին տված հարցազրույցում ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:

«Առաջին հերթին, մենք պետք է կայունացնենք միջավայրը նախորդ երկու տարիների  հիմնական շոկերից հետո, ապա պետք է բարելավենք այն: 2018 եւ 2019 թվականներին մենք պետք է թիրախավորենք ավելի բարձր տնտեսական աճ, եւ մենք վստահ ենք, որ 2018-ին նույնիսկ 5 տոկոսը հնարավոր կդառնա մեզ համար»,-ընդգծել է նախարարը: