Chevrolet ընկերությունը ցուցադրել է Onix Effect բյուջետային հեչբեքի սպորտային տարբերակը: Մեքենան ավելի ագրեսիվ արտաքին ունի:

Chevrolet Onix Effect-ը հագեցած է արդիականացված ղեկանվով: Մեքենայում ժամանակակից մուլտիմեդիոն համակարգ է տեղադրված՝ սենսորային էկրանով:

Ըստ Vista News-ի՝ նորույթը 106 ձիաուժ հզորությամբ 1.4 լիտր ծավալով շարժիչ ունի, մեխանիկական փոխանցման տուփ: Chevrolet Onix Effect-ը 100 կմ արագությունը զարգացնում է 10.5 վայրկյանում: