Ֆրանսիայի նախագահի թկնածուներ՝ «Առաջ» շարժման առաջնորդ Էմանուել Մակրոնի եւ «Ազգային ճակատ» կուսակցության ղեկավար Մարին Լը Պենի ընտրարշավների ոճով պահպանակները երկրորդ փուլի քվեարկության օրը գնել են մեկ հատը 2 եվրոյով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ֆրանսիայում զվարճալի փաթեթներով պահպանակներ արտադրող ընկերությունը թողարկել է հատուկ նախընտրական հավաքածու: Այն կոչվում է Erection Presidentielle, որը համահունչ է Elections Presidentielle (նախագահական ընտրություններ) բառակապակցությանը:

Ռետինե սարքերի դիզայնը կատարված է երկրի նախագահի թեկնածու առաջադրված քաղաքական գործիչների մեծ մասի ընտրարշավների լոգոտիպերի ոճի նմանակմամբ:

Կիրակի ցերեկը, երբ ընթանում էր երկրորդ փուլի քվեարկությունը, «Մակրոնի ոճով» կամ «Լը Պենի ոճով» դիզայն ունեցող պահպանակները կրպակներում ավելի քիչ են մնացել, քան նրանք, որոնք հիշեցնում են աջ կենտրոնամետների թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնին կամ «Աննվաճ Ֆրանսիա» շարժման առաջնորդ Ժան Լյուկ Մելանշոնին:

Արտադրանքի պիտանիության ժամկետը մինչեւ 2020 թվականն է, մինչդեռ հաջորդ նախագահական ընտրությունները կանցկացվեն 2022 թվականին: