Ամերիկյան Ֆլորիդա նահանգում ալիգատորը հարձակվել է տասնամյա աղջնակի վրա, հաղորդում է Fox News-ը:
Հաղորդվում է, որ աղջիկը լողացել է Մոսս այգու լճակում, երբ նրա վրա հարձակվել է գիշատիչն ու կծել ոտքը: Ծնողները երեխային տեղափոխել են հիվանդանոց:
Ալիգատորին հաջողվել է բռնել եւ քնեցնել: Ֆլորիդայում նմանատիպ միջադեպ առաջին անգամ չի լինում: Անցած անգամ ալիգատորը կծել էր Վլադիմիր Կլիչկոյի որդուն:




























