Առաջիկայում Վրաստանի շուկայում նոր արտադրանք կհայտնվի, որը, ինչպես հայտարարում է արտադրողը, յուրահատուկ է եւ աշխարհում նմանակը չունի՝ արդեն նոյեմբերին Վրաստանում կկարգավորվի «Գինու թեյի» արտադրությունը, հայտնում է «Նովոստի-Գրուզիան»:
«Գինու թեյը» չոր, թեյ պատրաստելու բնական խառնուրդ է: Այն պատրաստվում է կարմիր գինի արտադրելիս խաղողի մշակումից հետո մացած արտադրանքից:
Թեյը պարունակում է այն բոլոր օգտակար հատկությունները, որոնք գինու մեջ կան: Սպիրտի բացակայության շնորհիվ այն կարող են օգտագործել երեխաները, տարեց մարդիկ եւ բոլոր նրանք, ում ալկոհոլը հակացուցված է:
Ներկայումս ձեռնարկության համար տեղ են փնտրում: Ենթադրվում է, որ այն կտեղակայվի գինու շրջան Կախեթիում:
Առաջին փուլում արտադրանքը կվաճառվի տեղական շուկայում:
«Գինու թեյը» կվաճառվի «Սաամո» ապրանքանիշի ներքո:




























