Մարին Լը Պենի զարմուհին՝ Մարիոն Մարեշալ Լը Պենը հայտնել է, որ ուզում է հեռանալ քաղաքականությունից, փոխանցում է Europe 1-ը։ Մինչ այդ Լը Պեն-կրտսերը ընդդիմության առաջնորդն էր Պրովանս- Ալպեր- Լազուրե ափ նահանգի խորհրդում։
Նրա խոսքով, ինքը քաղաքականությունից հեռանում է անձնական պատճառներով՝ ուզում է ավելի շատ ժամանակ հատկացնել 2014-ին ծնված դստերը։ Մեկ այլ պատճառ է բիզնեսում աշխատելու ցանկությունը։ «Ազգային ճակատում» նա ավելի ազատական տնտեսական քաղաքականություն էր աջակցում, քան նրա հանրահայտ հորաքույրը։




























